Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Ընդդիմությունը որևէ պարագայում չպետք է տրվի սադրանքին

Ընդդիմությունը որևէ պարագայում չպետք է տրվի սադրանքին
12.06.2026 | 13:00

Փաշինյանը ամեն ինչ անելու է ընդդիմադիր դաշտի հետ հետընտրական հակամարտություն հրահրելու համար` հնարավորինս ռադիկալացնելով անխուսափելի հակադրությունը։ Ընդդիմությունը որևէ պարագայում չպետք է տրվի սադրանքին։ Այս փուլում անհրաժեշտ է հստակ արձանագրել, որ ընտրական արդյունքները լեգիտիմ չեն։ Իրական ընդդիմադիր ուժերը պետք է հայտարարեն, որ չեն ճանաչում այս ընտրությունների արդյունքները։ Միայն այն հանգամանքը, որ տեղամասերում արդյունքների ամփոփումը, քվեաթերթիկների հաշվարկը չավարտված Փաշինյանն ինքնահռչակվել է հաղթող, բավարար հիմք է այդ արդյունքները չընդունելու համար։ Մի պահ պատկերացրեք, որ, օրինակ, Սամվել Կարապետյանը 10 տոկոս ձայների հաշվարկից հետո իրեն հռչակեր հաղթող։ Պատկերացրեք, թե ի՞նչ կլիներ, եթե ԿԸՀ֊ն ժամեր անց հայտարարեր այլ արդյունքներ։ Պատկերացրեք, թե ի՞նչ կլիներ, եթե ԿԸՀ֊ն Փաշինյանի հայտարարությունից հետո հրապարակեր արդյունքներ, որոնցով հաղթող լիներ ընդդիմությունը։ Պարզ ասեմ, ՔՊԿ ղեկավարը ընտրությունների հաղթող ինքնահռրակվելով իրական վտանգ է ստեղծել երկրում քաղաքական անկայունություն հրահրելու և փողոցային անկարգություններ սանձազերծելու տեսանկյունից։ Այս վարքագիծը հստակ իրավական գնահատական է պահանջում, ըստ որում, եթե իրավապահ մարմիններն անգործություն են ցուցաբերում, այդ նշանակում է միայն, որ երկրում սահմանադրական կարգն այլևս տապալված է։

Վարդան ԲԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 4064

Մեկնաբանություններ